Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրում է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի պետը
Գյումրի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, թե Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի պետ Ա. Ռուզինսկին բազայի այլ զինվորականների հետ գտնվում է դեպքի վայրում, որտեղ սպանվել են ընտանիքի վեց անդամները:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ սպանության կասկածյալը ռուս զինվորական է, որը դեպքի վայրում թողել է ԱԿ 74 ինքնաձիգ, 5,45 ՄՄ տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։










