Հետխորհրդային երկիրը ցնցված է. միջազգային մամուլը սկսել է արձագանքել Գյումրու ողբերգությանը
Միջազգային առաջատար լրատվամիջոցներից Գյումրիի ողբերգությանը արձագանքել է Washington Post-ը՝ հղում կատարելով The Associated Press-ին:
Աղբյուրը գրում է, որ Հայաստանի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, ամբողջ երկրով որոնվում է ռուսաստանցի զինվորը, ով կասկածվում է վեց հոգուց բաղկացած ընտանիքի գնդակահարության համար:
Նշվում է, որ հանցագործությունից առաջ զինվորը ինքնակամ լքել է զորամասը, նրա զոհերից ողջ է մնացել միայն վեց ամսական երեխան, որը կտրող-ծակող վերքեր է ստացել:
Զոհերի տանը Կալաշնիկով գրոհի ավտոմատ է հայտնաբերվել:
Washington Post-ը գրում է, որ հետխորհրդային երկիրը ցնցված է:










