Իրաքում մեքենայի պայթյունից 12 մարդ մահացել է, 18-ը՝ վիրավորվել

18:06 • 12.01.15

Իրաքում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է 12 մարդ, գրում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բաղդադից 130 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում։

Միջադեպի ժամանակ ահաբեկիչ-ինքնասպանը պայթուցիկով լցված մեքենայով մխրճվել է  զինվորների շարասյան մեջ և պայթել։

Բացի 12 զոհերից, ևս 18 հոգի վիրավորվել են։