ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վթարի է ենթարկվել Հնդկաստանում

16:02 • 12.01.15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի վթարի է ենթարկվել, երբ նրա ավտոշարասյունն ուղևորվելիս է եղել Հնդկաստանի օդանավակայան՝ այդ երկիր այցից հետո: Այդ մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Ջեն Փսակին, հաղորդում է Gazeta.ru-ն:

 

«Ահմեդաբադի օդանավակայան ուղևորվելու ժամանակ ավտոշարասյունից երկու մեքենա հայտնվել է վթարի մեջ, որի հետևանքով ավտոմեքենաները վնասվել են»,- ասել է Փսակին:

 

«Պետքարտուղար Քերին եղել է երկու մեքենաներից մեկում: Ոչ նա, ոչ մնացած անձնակազմը վնասվածքներ չեն ստացել: Մի ավտոմեքենան հեռացվել է ավտոշարասյունից, և շարասյունը բարեհաջող ժամանել է օդանավակայան»,- նշել է նա: