Լիտվայում եվրոյի անցնելուց հետո միլիոնատերերի թիվը կրճատվել է 10 անգամ

17:26 • 12.01.15

Լիտվայում եվրոյի անցնելուց հետո պաշտոնական միլիոնատերերի թիվը կրճատվել է 10 անգամ: Երկրում մնացել է ընդհանուր առմամբ բազմամիլիոնանոց ակտիվների 189 սեփականատեր, գրում է Delfi-ն՝ վկայակոչելով պետական հարկային տեսչությանը:

 

2013 թվականին, ներկայացված հայտարարագրերի տվյալներով, որոնք լրացվել են լիտերով, եղել է 1.693 մարդ:

 

Ընդհանուր առմամբ՝ Լիտվայում միլիոնատերերի թիվն աճում է: 2012 թվականին եվրոյով խոշոր հաշիվների սեփականատերերի թիվը եղել է 133:

 

2015 թվականի հունվարի 1-ից Լիտվան անցել է եվրոյով հաշվարկների՝ դառնալով եվրոգոտու 19-րդ երկիրը: