Հարավային Կորեայի նախագահը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հայտարարել է, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել հարևան երկրի` Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, նախագահը մանրամասնել է, որ «ինքը պատրաստ է հանդիպել ցանկացած մարդու հետ, որպեսզի կարողանա թեթևացնել ժողովրդի բաժանման ցավն ու հասնել խաղաղ միավորման»:
Աղբյուրը հիշեցնում է, որ իր ամանորյա ելույթում Կիմ Չեն Ընն ասել է, որ մտադիր է 2015թ. հանդիպել Պակ Կըն Հեի հետ:
Ներկայում 2 երկրները գտնվում են պատերազմական իրավիճակում, սակայն վերջերս Փհենյանն ու Սեուլը երկխոսությունը վերսկսելու պատրաստակամություն են հայտնել:










