Հարյուրավոր ամերիկացիներ և եվրոպացիներ երթևեկել են մետրոյում առանց տաբատի (լուսանկարներ)
Եվրոպական և ամերիկյան մի շարք քաղաքներում կայացել է «Մետրոյում՝ առանց տաբատի» 14-րդ ամենամյա ակցիան, գրում է Обозреватель-ը։
Այս ֆլեշմոբը ներառում է մի քանի տասնյակ քաղաք՝ Բեռլինից մինչև Պեկին և Մադրիդից մինչև Սիդնեյ։ Նյու Յորքում մոտ 4.000 մարդ երթևեկել է մետրոյում միայն ներքնազգեստով։
«No Pants Subway Ride 14-րդ ամենամյա ակցիան անցկացվել է Նյու Յորքում մոտ 0 ջերմաստիճանի պայմաններում։ Ավելի քան 4.000 մասնակից է հավաքվել քաղաքի մի քանի վայրերում և շարժվել դեպի Յունիոն-սքուեր։ Այս միջոցառումը կայացել է նաև 60 քաղաքում՝ աշխարհի 25 երկրներում»,- նշվում է ֆլեշմոբի կազմակերպիչների կայքում։
Այս ակցիայով մարդկանց կոչ է արվում իրենց ավելի բնական պահել։





































