ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայի արևելքում իրավիճակի բարելավում է նկատում

08:57 • 12.01.15

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն Ուկրաինայում բանակի և ապստամբների դիմակայության թուլացում և խաղաղ համաձայնագրերի իրագործման առաջընթաց է նկատում:

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում:

 

«Մենք նկատել ենք, որ Ուկրաինայի արևելքում մարտական գործողություններ գրեթե տեղի չեն ունենում: Իրավիճակն այս տարածաշրջանում ավելի պակաս լարված է»,- ասել է նա:

 

Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրավիճակը երկրի արևելքում կայուն չէ, և հումանիտար վիճակը շարունակում է ծանր մնալ: