Օբամայի այցի կապակցությամբ Նյու Դելիի կենտրոնում գտնվող բոլոր բարձրահարկերին ՀՕՊ համակարգեր կտեղադրվեն

09:40 • 12.01.15

Հնդկաստանի մայրաքաղաք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցին ընդառաջ, որը կայանալու է հունվարի 25-26-ին, ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, հաղորդում է ТАСС-ը: 

 

Ամերիկյան հատուկ ծառայությունների պնդմամբ՝ Նյու Դելիի կենտրոնում բոլոր բարձրահարկ շենքերի վրա տեղադրվելու են հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ:

 

Վկայակոչելով Հնդկաստանի իրավապահ մարմիններում աղբյուրին՝ «Դեկան Քրոնիկլ» թերթը հաղորդում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցներն արդեն ժամանել են երկրի մայրաքաղաք: Հնդկաստանի գործընկերների հետ նրանք մանրամասն հետազոտում են կենտրոնական պողոտայի շրջակայքը, որով Հանրապետության օրն անց է կացվում շքերթը:

 

Տոնակատարությունների առթիվ հրավիրված ամերիկացի առաջնորդը ստիպված է լինելու հրաժարվել Սպիտակ տանը հաստատված անվտանգության խիստ միջոցներից: Դրանք սահմանափակում են ԱՄՆ նախագահի գտնվելը բացօթյա տարածքում 20 րոպեով, մինչդեռ Հնդկաստանում տոնակատարությունը պահանջելու է, որ Օբաման Հնդկաստանի նախագահի և վարչապետի, ինչպես նաև մյուս հարգարժան հյուրերի հետ ամբիոնի մոտ գտնվի երկու ժամ: