Կրիշտիանու Ռոնալդուն կրկին արժանացավ Ոսկե գնդակի (տեսանյութ)
ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակի» մրցանակին երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն:
«Արքայական ակումբի» առաջատարի հետ պատվավոր մրցանակին հավակնում էին կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» էր արժանացել նաեւ 2008 եւ 2013 թվականի ելույթների համար:










