ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը փորձել է անդամագրել Էդվարդ Սնոուդենին
Էդվարդ Սնոուդենի մոտ գործընկեր WikiLeaks-ի աշխատակից Սարա Հարիսոնը պատմել է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը փորձել է անդամագրել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակցին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Վավերագրական ֆիլմի նկարահանումների ընթացքում Հարիսոնը նշել է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը Սնոուդենին համագործակցություն է առաջարկել ընդամենը մեկ անգամ, երբ նա եղել է Շերեմետևոյի օդանավակայանում:
Սնոուդենը, Հարիսոնի խոսքով, մերժել է առաջարկը:
Ամերիկյան ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Սնոուդենը 2013 թվականի հունիսին The Washington Post և The Guardian թերթերին է փոխանցել մի շարք գաղտնի նյութեր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գաղտնալսման ծրագրերի մասին:
Օգոստոսին Սնոուդենը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: ԱՄՆ-ում Սնոուդենին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:










