Պատերազմից 3 տասնամյակ անց Ֆոլքլենդյան կղզիներում կանգնեցվել է «Երկաթե լեդիի» արձանը (լուսանկարներ)
Երեսուն տարի առաջ Մեծ Բրիտանիան այն ժամանակվա վարչապետ Մարգարեթ Թետչերի նախաձեռնութամբ պատերազմ է սկսել Արգենտինայի դեմ` Ֆոլքլենդյան կղզիների համար:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Թետչերը, ում հաճախ անվանում էին «Երկաթե լեդի», կյանքից հեռացել է 2013թ.-ին, և կղզիների բնակչությունը երկար է մտածել՝ ինչպես կարելի է անմահացնել նրա հիշատակը:
Արդյունքում որոշում է կայացվել մայրաքաղաք Սթենլիում կանգնեցնել տաղանդավոր քաղաքական գործչի բրոնզաձույլ արձանը: Երկու մետր բարձրությամբ արձանի ստեղծման համար ծախսվել է 60.000 դոլար:
Պարբերականը նշում է, որ Թետչերի արձանի տեղադրումը լարվածություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի ու Արգենտինայի դիվանագիտական հարաբերություննրում: Լոնդոնում Արգենտինայի դեսպանն այն որակել է «սադրիչ քայլ»: Բրիտանացի ոստիկանները 24 ժամ շարունակ կհսկեն արձանը, որպեսզի այն չվնասեն:















