Թուրքիա-Բուլղարիա սահանին մաքսային աշխատակիցները առգրավել են 500 000 եվրո արժողությամբ հերոին

17:56 • 12.01.15

Թուրքիայի հետ սահմանին «Կապիտան Անդրեևո» անցակետում բուլղարացի մաքսային աշխատակիցները 11 կգ կշռով հերոին են առգրավել՝ 500 000 եվրո ընդհանուր արժողությամբ, գրում է TASS գործակալությունը։

Այս մասին հայտնել են բուլղարական մաքսային գերատեսչության մամլո ծառայությունից։

Իրենց տվյալներով՝ թմրանյութը 22 փաթեթով տեղափոխվել են բեռնատար մեքենայի սրահում, որի վարորդը Թուրքիայի քաղաքացի է եղել։

Մեկնարկել է միջադեպի հետաքննություն։