Վատիկանը կարող է դառնալ իսլամիստ ահաբեկիչների հաջորդ թիրախը. ԶԼՄ-ներ
Իսլամիստ ահաբեկիչները մտադիր են ահաբեկչություն իրականացնել Վատիկանում, գրում է Обозреватель-ը։
«Ամերիկյան հետախուզությունն Իտալիային է փոխանցել հրատապ տեղեկություն այն մասին, որ իսլամիստ ահաբեկիչները մտադիր են ահաբեկչություն իրականացնել Վատիկանում։ Հետախուզության տվյալներով՝ Հռոմն իսլամիստների հաջորդ թիրախն է Եվրոպայում»,- գրում է Invictory պարբերականը։
Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն խոստովանել է, որ այդ երկրի տարածքում հնարավոր են ահաբեկչական գործողություններ։
«Իտալիան ռիսկային գոտում է, քանի որ մենք Արևմուտքի երկրների մի մասն ենք, որոնք պայքարում են ահաբեկչության դեմ և նաև այն պատճառով, որ դա քրիստոնեության կենտրոնն է»,- ասել է նախարարը։
Bild am Sonntag պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը ստացել է Վատիկանում հնարավոր ահաբեկչության մասին ահաբեկիչների բանակցությունները։










