Ֆրանսահայ երիտասարդի սպանության գործը գտնվելու է Վալերի Բուայեյի ուշադրության կենտրոնում

19:55 • 13.01.15

Ֆրանսահայ 16-ամյա Միշել Ասատուրյանի սպանության գործը գտնվելու է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Մարսելը ներկայացնող պատգամավոր Վալերի Բուայեյի ուշադրության կենտրոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Բուայեն հայտարարել է, որ սարսափած է մարսելահայ տղայի հետ տեղի ունեցած ողբերգությունից: 


Դեպքը դատապարտել են նաև Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը և  Ֆրանսահայերին համակարգող խորհուրդը` ընդգծելով, որ այն կանխամտածված բարբարոսություն էր: Միաժամանակ, ֆրանսահայ կազմակերպություններն իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել Միշելի ընտանիքի անդամաներին, հարազատներին ու մտերիմներին:


Հայազգի երիտասարդի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Մարսելի հայկական եկեղեցում` հունվարի 13-ին` տեղի ժամանակով 19:30-ին:


Միշել Ասատուրյանը սպանվել է հունվարի 12-ին` Մարսելում, իր դասընկերուհու եղբայրների կողմից` աղջկա հետ ինչ-որ թեմայի շուրջ վիճելուց հետո: Միշելի վրա հարձակվածները նրան հարվածել են երկաթյա ձողերով և դանակով: