Փրկարարները հերքել են Air Asia-ի ինքնաթիռի երկրորդ «սև արկղը» ջրից դուրս հանելու մասին տեղեկությունը

09:00 • 13.01.15

Փրկարարները հերքում են մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ «սև արկղը» ջրից դուրս հանելու փաստը, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտարարել է փրկարարական գործողության ղեկավար մարշալ Սուպրիյադին:

 

«Նման տվյալներ դեռ չկան: Իսկապես, սուզորդներն այժմ գտնվում են ջրի տակ, բայց նման տեղեկություն չկա»,- հայտարարել է Սուպրիյադին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարներին հաջողվել է բարձրացնել երկրորդ «սև արկղը»:

 

Առաջին «սև արկղը» բարձրացվել էր երկուշաբթի՝ հունվարի 12-ին, ինքնաթիռի պոչի գտնվելու վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա:

 

Air Asia մալայզիական ավիաընկերության Airbus A320-200 ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Սուրաբաիից Սինգապուր, կորել էր ռադարներից դեկտեմբերի 28-ին: Ինքնաթիռում է եղել 162 մարդ, նրանք բոլորը զոհվել են: