Բրյուսելում պայթյունի վտանգի պատճառով տարհանել են մի ամբողջ թաղամասի բնակիչների

16:56 • 13.01.15

Բելգիայի իրավապահ մարմինների աշխատակիցներն Էտտերբեկ մայրաքաղաքային կոմունայի թաղամասի բնակիչների շտապ տարհանում են իրականացրել, հաղորդում է ТАСС-ը:

 

Ոստիկանությունն ազդանշան է ստացել, որ ավտոբուսի կանգառներից մեկում պայթուցիկ է տեղադրված:

 

Հաղորդման համաձայն՝ պայթուցիկով փաթեթը կանգառ է բերել անհայտ անձը, ով նախազգուշացրել է ավտոբուսի սպասող մարդկանց, որ պայթուցիկ սարքը գործի կդրվի:

 

Արտակարգ պատահարի վայր ժամանած սակրավորները ռումբ չեն հայտնաբերել: Ոստիկանությունը որոնում է կեղծ ահաբեկչին: