Բուլղարիայում Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունեցող անձ է ձերբակալվել

14:57 • 13.01.15

Բուլղարիայում ձերբակալվել է ֆրանսիացի, ով կասկածվում է Փարիզի ահաբեկչություններն իրականացրած ահաբեկիչների հետ կապ ունենալու համար, գրում է Газета-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին Փարիզում Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ: Այս ահաբեկչությանը հաջորդել էին ևս մի քանիսը։