Կաստրոն պատմել է Մարադոնային Լատինական Ամերիկայում իմպերիալիզմի ձախողման մասին
Կուբական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն նամակ է գրել հայտնի արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, գրում է lenta.ru-ն:
Ինչպես հաղորդվում է՝ Կաստրոն որոշել է նամակ գրել, երբ հեռուստացույցով դիտել է հեռուստատեսային հաղորդումներից մեկը, որը վարում է Մարադոնան: Իր ուղերձում նա ներկայացրել է «իր մտորումները որոշ խնդիրների շուրջ, որոնց այժմ բախվում է աշխարհը», նշում է հեռուստաալիքը:
Մարադոնան հաստատել է, որ ստացել է նամակը՝ հավաստիացնելով, որ Կուբայի ժողովուրդը միշտ կարող է նրա աջակցության հույս ունենալ: Ընդ որում՝ նա պատմել է, որ Կաստրոն իր ուղերձում խոսել է «տարբեր քաղաքական հարցերի շուրջ, որոնք ցույց են տալիս Լատինական Ամերիկայում իմպերիալիզմի ձախողումը»:
Դիեգո Մարադոնան նախկինում բազմիցս հայտարարել է, որ ատում է ԱՄՆ-ն և աջակցում է Կուբայի քաղաքականությանը և Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսին:










