Charlie Hebdo-ն գրասենյակում կատարված ահաբեկչությունից նոր լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
Ֆրանսիական Charlie Hedbo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա անցյալ շաբաթ կատարված ահաբեկչական հարձակումից հետո, խմբագրությունը համացանցում տարածել է նոր լուսանկարներ, որոնք արվել են դեպքի վայր իրավապահների ժամանումից րոպեներ անց, գրում է Daily Mail-ը։
Լուսանկարներից մեկում երևում է սեղանին դրված ջրի շշեր, սուրճի բաժակ և գրասենյակային պիտույքներ, որի շուրջ՝ հատակին ամենուր արյան հետքեր են։
Նկարներից մեկում էլ երևում են հատակին ընկած թղթերն ու արյունոտված կոշիկների հետքեր, որոնք թողել են մարդասպանները, երբ շրջել են գրասենյակով։
Հիշեցնենք, որ Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հունվարի 7-ին զինված հարձակում էին գործել, որի հետևանքով 12 մարդ է սպանվել և ավելի քան 10 հոգի վիրավորվել։
Փարիզում անջատել էին Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Charlie Hebdo-ի սպանված աշխատողների։
Համբուրգում հրկիզել են Charlie Hebdo-ի ծաղրանկարը հրապարակած թերթի գրասենյակը։



Մարդասպաններ Սաիդ (ձախից) և Շերիֆ Կուաշի եղբայրները (աջից)













