Դոնեցկի օդանավակայանում կրակահերթերի հետևանքով տապալվել է դիսպետչերական աշտարակը
Ս.Ս. Պրոկոֆևի անվան Դոնեցկի օդանավակայանում կրակահերթերի հետևանքով տապալվել է դիսպետչերական աշտարակը, գրում է BBC News-ը։
Ուկրաինական ուժերի՝ անջատողականների դեմ տարվող հատուկ գործողությունների ներկայացուցիչ Լեոնիդ Մատյուխինը հաստատել է այս տեղեկատվությունը BBC-ի ուկրաինական ծառայությանը։
Ավելի վաղ airlive.net կայքը Twitter-ում հրապարակել էր լուսանկար, որտեղ օդանավակայանի թռիչքների կարգավորման աշտարակը չի երևում։
Աշտարակը տապալվել է, քանի որ անջատողականներն օգտագործել են նռնականետեր, ականանետեր, հրետանային զենք և տանկեր, հայտնել են անջատողականների դեմ տարվող հատուկ գործողությունների մամուլի կենտրոնից։
Նշվում է, որ բացի օդանավակայանից, կրակահերթերի է ենթարկվել 11 բնակավայր։

airlive.net-ի տարածած լուսանկարում չի երևում դիսպետչերական աշտարակը 










