Facebook-ը «փրկել» է ամերիկացի զբոսաշրջիկի կյանքը
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Facebook սոցկայքի օգնությամբ 911 ծառայության աշխատակիցը կարողացել է որոշել ծանր վիրավոր զբոսաշրջիկի գտնվելու վայրը, ով ընկել է ժայռից, գրում է comments.ua-ն։
Տուժածը որդու հետ արշավի ժամանակ սայթաքել է և ընկել 45 մ բարձրությունից։ Նրա 11-ամյա որդին զանգահարել է 911 ծառայություն, սակայն կապն ընդհատվել է՝ նախքան նա հասցրել է հայտնել իրենց գտնվելու վայրը։
Կրկին կապ հաստատելու փորձերն անհաջող են անցել, և այդ ժամանակ աշխատակիցը որոշել է օգտվել սոցկայքից՝ տուժածին գտնելու համար։
Ամերիկացու անձնական էջում հրապարակված է եղել լուսանկար, որն արվել է նրա ընկնելու վայրից ոչ հեռու։ Լուսանկարին կից եղել է մեկնաբանություն, որը պարունակել է տեղեկություն նրանց ճանապարհորդության վայրի մասին։ Ստացված տեղեկություններն օգնել են փրկարարներին գտնել վիրավոր զբոսաշրջիկին։










