Ֆրանսիայի վարչապետն իր աջակցությունն է հայտնել երկրի մուսուլմաններին
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկրում բնակվող մուսուլմաններին իր աջակցությունն է հայտնել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ցանկանում եմ հավաստիացնել Ֆրանսիայի մուսուլման քաղաքացիներին իմ աջակցության հարցում: Յուրաքանչյուր ֆրանսիացի իրեն պետք է պաշտպանված զգա»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Վալսը նշել է, որ երկրում հակաիսլամական տրամադրությունների պատճառով մի քանի մզկիթ է ավերվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 7-ից հետո մուսուլմանների հանդեպ հարձակման 21 և սպառնալիքի 33 դեպք է գրանցվել:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ: Այս ահաբեկչությանը հաջորդել էին ևս մի քանիսը։










