Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ կռվում են ԻՊ-ի շարքերում. Սաակաշվիլի
Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման շարքերում կռվում են Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, գրում է Взгляд-ը։
«Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ ուղարկվել են Սիրիա։ Վրաստանի կառավարությունը, որը դժգոհում է, որ վրացիները կամավոր պատերազմում են Ուկրաինայում՝ անվանելով նրանց սադրիչներ, վարձկաններ և Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության գործակալներ, մի բառ անգամ չի ասում այն մասին, որ բազմաթիվ խորամանկությունների միջոցով վրացիներին տանում են Սիրիա։ Բնականաբար, դա Վրաստանի շահերից չի բխում»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ, վրացական ԶԼՄ-ները հայտնում էին, որ վերջին տարվա ընթացքում Սիրիա է մեկնել 50-100 բնակիչ։ Հայտնի է նրանցից 8-ի մահվան մասին։










