ԵՄ երկրները կարող են արգելել իրենց տարածքներում ԳՄՕ պարունակող կուլտուրաների աճեցումը

23:46 • 13.01.15


Եվրախորհրդարանը ընդունել է օրենք, որով ԵՄ-ի անդամ երկրներին թույլատրվում է արգելել գենային-մոդիֆիկացված կուլտուրաների աճեցումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Դա հնարավոր կլինի անել արդեն ընթացիկ տարվա գարնանից: Իրենց տարածքում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող  գյուղատնտեսական կուլտուրաների աճեցման արգելքը կարող է լինել ինչպես մասնակի, այնպես էլ՝ ամբողջական: Պետությունները կկարողանան ԵՄ-ից առանձին որոշումներ կայացնել նման հարցերով:

 

Փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել դեռևս 2010-ին, սակայն անդամ պետությունների միջև տարաձայնությունների պատճառով քննարկումը հետաձգվել էր:

 

Վերջին տասը տարում Եվրոպայում արդիական են գենային մոդիֆիկացված օրգանիզմներով կուլտուրաների աճեցման և սննդօգտագործման շուրջ թեժ քննարկումները: