Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստը տեղի կունենա վաղը՝ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում

19:07 • 13.01.15

Շիրակի մարզպետի հրահանգով ստեղծվել է մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որը կկանոնակարգի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի և հուղարկավորության հետ կապված աշխատանքները: Աշխատանքային խումբը  ղեկավարում է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

 

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին, ժամը 17:00-ին՝ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին, ժամը 13:00-ին: