ԻԼԻՊ-ի հաքերները կոտրել են Պենտագոնի թվիթերյան էջը

00:19 • 13.01.15

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է ԱՄՆ  Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության տվյալների բազայի (CENTCOM) թվիթերյան էջը կոտրելու մասին տեղեկությունը: 


Ինչպես հաղորդում է BBC-ն` Կենտրոնական հրամանատարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցները հասանելիություն ունեն Կենտրոնական հրամանատարության թվիթերյան էջին և գաղտնի փաստաթղթեր են հրապարակում տվյալների բազայի կոտրված էջում:


Իսլամիստների` թվիթերում տեղադրված հայտարարություններից մեկում ասվում է. «Հանուն Ալլահի… Կիբերխալիֆայությունը սկսում է կիբերջիհադը»:


Իսլամիստ հաքերները նաև սպառնալիքներ են ներկայացրել ամերիկացի զինվորականների ու նրանց ընտանիքների հասցեին:
 

 

 

Взломанный аккаунт CENTCOM

 

 

Взломанный аккаунт CENTCOM