Կիմ Չեն Ընը համաձայնել է մեկնել Ռուսաստան՝ Հաղթանակի օրվա առթիվ. ԶԼՄ-ներ

12:13 • 13.01.15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է մեկնել Ռուսաստան՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունների առթիվ, հայտնում է Газета-ն՝ հղում անելով «Ռենհապ» գործակալությանը։

 

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում դրական պատասխան են տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին։ ՌԴ նախագահը Հս. Կորեայի առաջնորդին հրավիրել է մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին մասնակցելու։

 

«Հյուսիսային Կորեան դրական է պատասխանել Ռուսաստանի հրավերին»,- նշել է աղբյուրը։