Հյուսիսային Կորեայում ՌԴ դեսպանատունը չի հաստատել Կիմ Չեն Ընի՝ Ռուսաստան այցելելու մասին լուրը

13:14 • 13.01.15

Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը չունի տեղեկություն, որը հաստատում է հարավկորեական մամուլի տեղեկություններն այն մասին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է մեկնել Ռուսաստան՝ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, հայտնել է ռուսական առաքելության դիվանագիտական աղբյուրը, փոխանցում է РИА Новости-ն։

 

Հարավկորեական ԶԼՄ-ները, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Կիմ Չեն Ընը համաձայնել է Մոսկվա մեկնել այս տարվա մայիսին։

 

«Դեսպանատունը չունի դա հաստատող տեղեկություն»,- նշել է աղբյուրը։