Լոնդոնում ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ բողոքելով վարձատրության անհավասար պայմանների դեմ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ավտոբուսային տրանսպորտի վարորդները, այդ թվում՝ ողջ աշխարհով հայտնի երկհարկանի «դաբլդեքերներինը», գործադուլ են սկսել՝ բողոքելով վարձատրության անհավասար պայմանների դեմ: Գործադուլը կտևի մինչև չորեքշաբթի օրվա՝ հունվարի 14-ի առավոտ, հաղորդում է ТАСС-ը:
Ենթադրվում է, որ օրվա ընթացքում գործադուլին կմասնակցի մոտ 27 հազար վարորդ: Ինչպես հայտնել է գործադուլի կազմակերպիչ հանդես եկող Unite արհմիությունը, վարորդները մտադիր են փոխել իրավիճակը, երբ «միևնույն աշխատանքի» համար մի քանի տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներ ստանում են տարբեր աշխատավարձեր: Այժմ տարբերությունը կարող է կազմել ժամը 3 ֆունտ ($4,5)՝ 9,3 ֆունտից մինչև 12,3 ֆունտ ($14,5 - $19):
«Քաղաքում գործում է 18 տրանսպորտային ընկերություն, և յուրաքանչյուրը վարորդի հետ սեփական աշխատանքային պայմանագիրն է կնքում»,- բացատրել է Unite-ի շրջանային բաժնի ղեկավար Ուեյն Քինգը:
«Մենք հասնում ենք նրան, որ նրանք մշակում են միասնական սակագնային ցանց, որը կներառի քաղաքի ավտոբուսային տրանսպորտի ոլորտի բոլոր աշխատակիցներին»,- հավելել է նա:










