Ժամը 19-ին մոմավառություն Ազատության հրապարակում՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի

15:24 • 13.01.15

«Մոմավառություն ի հիշատակ Ավետիսյանների» նորաստեղծ ֆեյսբուքյան էջը այսօր մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպում  է մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում երեկ գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի:


«ԲՈԼՈՐԻՍ ՑԱՎՆ է և մեր պարտքն է ազգովի հարգանքի տուրք մատուցել մեր հայրենակիցներին: Եկեք մոմավառության այս միջոցառումը չքաղաքականացնենք, ուղղակի ի հիշատակ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ մեկ մոմ վառենք միասին»,-ասված է էջում: