Իտալիայի վարչապետը հայտնել է նախագահի մոտալուտ հրաժարականի մասին
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հրաժարական կտա «մի քանի ժամվա ընթացքում», հայտարարել է երկրի վարչապետ Մատեո Ռենցին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իր մոտալուտ հրաժարականի անխուսափելիության մասին 89-ամյա Նապոլիտանոն հայտարարել էր դեկտեմբերի 18-ին՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ փոխանակվելով ավանդական սուրբծննդյան շնորհավորանքներով:
Նապոլիտանոն վերընտրվել է 2013 թվականի ապրիլին: Այդ ժամանակ Իտալիան գտնվում էր խորը քաղաքական ճգնաժամի մեջ:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ նախագահի թեկնածուի վերաբերյալ:










