Ամերիկյան Օհայո նահանգում 72 բանտարկյալ է ազատ արձակվել նրանց պահելու համար ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով
Ամերիկյան Օհայո նահանգի շրջաններից մեկի շերիֆ Սթիվ Բերին փակել է Ակրոն քաղաքի բանտի մի թևը և ազատ է արձակել 72 բանտարկյալի:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` The Akron Beackon Journal-ին հղումով, դա տեղի է ունեցել ֆինանսավորման անբավարարության պատճառով: Նախկինում պատժիչ հաստատությունում կարող էր գտնվել 671 մարդ, իսկ այժմ` 522:
Հանուն բոլորի անվտանգության, այդ թվում՝ անձնակազմի և բանտարկյալների, մենք անում ենք ինչ ստիպված ենք` շրջանում ֆինանսական իրավիճակի պատճառով»,- մեկնաբանել է շերիֆը` հավելելով, որ ծառայության 36 տարում դեպք չի հիշում, երբ նման խոշոր քանակով բանտարկյալներ ազատ արձակված լինեն:










