69 տարի միասին ապրած ամուսինները մահացել են միմյանցից ժամեր հետո
Ամերիկյան Օհայո նահանգում բնակվող ամուսինները, որոնք միասին ապրել են 69 տարի, մահացել են միմյանից ժամեր հետո:
Ինչպես գրում է Huffington Post-ը` նրանց որդու խոսքով՝ դա զարմանալի չէր մի զույգի համար, որն ամեն ինչ միասին էր անում:
88-ամյա Ջին Ուորինգթոնը և նրա 86-ամյա տիկինը` Փեթը, մահացել են դեկտեմբերի 27-ին: Երկուսն էլ գտնվում էին հիվանդանոցային խնամքի ներքո: Ջինի մահից 8 ժամ անց կյանքից հեռացել է նաև նրա կինը:
![]()














