Պուտինը չի մեկնի Լեհաստան՝ Օսվենցիմի ազատագրման 70-ամյակի արարողությանը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում ուղևորվել Լեհաստան՝ հունվարի 27-ին կայանալիք «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի արարողությանը մասնակցելու, գրում է gazeta.ru-ն՝ Interfax-ին հղումով։
«Նախագահի գրաֆիկում նման այց նշանակված չէ»,-ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Պուտինը պաշտոնական հրավեր չի ստացել։ Պեսկովը հավելել է, որ չնայած դրան՝ իրենք մեծ կարևորություն են տալիս ամեն տեսակի հիշատակի արարողություններին, առավել ևս՝ Հաղթանակի 70-ամյակի տարում։










