ԱՄՆ-ում մոտ 750 լ ռադիոակտիվ ջուր է լցվել գետը
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Browns Ferry ատոմակայանում տեղի ունեցած արտահոսքի պատճառով գետն է լցվել 370-750 լ ռադիոակտիվ ջուր: Ինչպես նշում է vz.ru-ն, այս մասին տեղեկացրել է էլեկտրակայանի TVA օպերատոր ընկերությունը:
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ճառագայթված ջուրն իր մեջ պարունակել է տրիտիում:
Նշվում է, որ արտահոսքը վտանգ չի ներկայացնում տեղի բնակչության համար: Ըստ ամենայնի՝ այն տեղի է ունեցել փակիչներից մեկի անսարքության պատճառով:
TVA-ի փորձագետները մի շարք ստուգումներ են անցկացրել էլեկտրակայանի շրջակայքում, սակայն ռադիոակտիվ վարակման հետքեր չեն հայտնաբերել:










