Ռուսաստանի ՊՆ-ն կարող է արգելել արտասահմանում ծառայության ուղարկել ժամկետային զինծառայողներին

23:54 • 13.01.15

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կարող է դադարել զորակոչային զինծառայողներին արտասահմանյան ռուսաստանյան ռազմական բազաներ ծառայության ուղարկելը: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով զինվորական գերատեսչությունում իր աղբյուրները:

 

Աղբյուրը նշում է, որ «այս որոշումը կապված է Հայաստանի միջադեպի հետ, որի հետևանքով տեղի է ունեցել վեց մարդու դաժան սպանություն»: Հետաքննությամբ ձերբակալվել է ռուսաստանցի ժամկետային զինծառայող:

 

«Հարցը բարդ է, մի կողմից՝ Ռուսաստանի վարկը չպետք է կախված լինի պատահական մարդկանցից, մյուս կողմից՝ ոչինչ չի կարելի հապճեպ որոշել», - ասել են Ռուսաստանի ՊՆ-ում:

 

Նշվում է, որ խնդրի լուծման ուղիներից մեկը կարող է դառնալ պայմանագրային զինծառայողների ռոտացիան: