ՀՀ Նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

20:11 • 13.01.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել  Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից՝ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: