Վաշինգտոնի մետրոյում առաջացած ծխի հետևանքով 1 մարդ է մահացել

11:52 • 13.01.15

Մեկ մարդ է մահացել Վաշինգտոնի մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում երեկոյան ծանրաբեռնված ժամի ընթացքում առաջացած ծխի հետևանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Մի քանի ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց: Ընդհանուր առմամբ՝ տուժել է մոտ 60 մարդ:

 

Ծուխը, որի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն, տեղի է ունեցել L'Enfant Plaza կայարանում:

 

Վաշինգտոնի մետրոպոլիտենն ԱՄՆ-ում Նյու Յորքի մետրոպոլիտենից հետո ծանրաբեռնվածությամբ երկրորդն է: