Ստամբուլում Ֆինլանդիայի հյուպատոսության աշխատակցին դանակով սպառնացող անձը ձերբակալվել է

16:07 • 13.01.15

Ստամբուլում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության աշխատակից Աննա-Լիիսա Պոզանտին դանակով զինված հանցագործի կողմից հարձակման է ենթարկվել, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես հաղորդել է թուրքական HaberTurk հեռուստաալիքը, հարձակվողն արդեն վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:

 

Դեպքը տեղի է ունեցել հյուպատոսության շենքում: Դեպքի վայր տագնապի ահազանգով ժամանել է իրավապահների ջոկատը, որոնց ուժերով չարագործը վնասազերծվել է:

 

Նրա գործողությունների պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան, անցկացվում է հարցաքննություն:

 

Ինչպես հայտնել է Պոզանտին ֆիննական Helsingin Sanomat թերթին, հանցագործը ենթադրաբար հոգեկան խնդիրներ ունի: Հանցագործը 1988 թվականին ծնված տղամարդ է, Թուրքիայի և Ֆինլանդիայի քաղաքացի: Դիվանագետի խոսքով՝ տղամարդն իրենց հեռախոս է խնդրել, իսկ երբ նա խնդրել է հետ վերադարձնել հեռախոսը, տղամարդը հանել է դանակը:

 

Քանի որ հյուպատոսությունը չի զբաղվում վիզաների տրամադրմամբ, շենքում հսկողություն չկա: