Թաիլանդի ազգային պարկում վայրի փղերը հարձակվել են մեքենաների վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Թաիլանդի Քհայո Յայ ազգային պարկում վերջին շաբաթվա ընթացքում 3 անգամ վայրի փղերը հարձակվել են զբոսաշրջիկների ավտոմեքենաների վրա, հայտնում է РИА Новости-ն։
Տուժածներ չկան, սակայն մեքենաներին մեծ վնաս է հասցվել։ Բոլոր 3 հարձակումները տեղի են ունեցել նույն հատվածում։ Այդ ճանապարհից օգտվում են զբոսաշրջիկները։
Բոլոր 3 դեպքերում փղերը հարձակվել են մեքենաների վրա՝ ի պատասխան մարդկանց գործողությունների. մի դեպքում դա եղել է ձայնային ազդանշանը, մյուս դեպքում՝ փղերից առաջ անցնելու փորձը, երրորդ դեպքում՝ լուսանկարչական սարքերի լույսերը, նշել է այգու աշխատակիցներից մեկը։
Չորրորդ միջադեպը տեղի է ունեցել երեկ, երբ փիղը քանդել է ճանապարհային ռեստորանի խոհանոցը՝ փորձելով կերակուր հայթայթել։












