Այժմ ձե՛ր հերթն է. ահաբեկիչները սպառնացել են ֆրանսիական Canard Enchaine շաբաթաթերթին

09:59 • 14.01.15

Փարիզում հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հաջորդ օրը սպառնալիք է ստացել նաև  ֆրանսիական մեկ այլ երգիծական շաբաթաթերթ՝ Canard Enchaine-ը:

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին ասված է պարբերականի՝ այսօրվա համարում:

 

«Այժմ ձե՛ր հերթն է »,-ասվել է խմբագրություն ուղարկված էլեկտրոնային նամակում:

 

Լրագրողներին ուղղված նամակում անհայտ անձինք սպառնացել են նրանց սպանել կացիններով:

 

Այդ պատճառով խմբագրության անվտանգությունն ուժեղացվել է, իսկ դատախազը հանձնարարել է քննել լրագրողների ստացած սպառնալիքը:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հունվարի 7-ին ահաբեկչությունների շարք էր սկսվել: 3 օրերի ընթացքում զոհվել էր 17 մարդ, այդ թվում՝ 3 ոստիկան: Երկու հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է 3 ահաբեկիչ: