Charlie Hebdo-ն այսօր լույս կտեսնի Թուրքիայում՝ թուրքերենով

08:33 • 14.01.15

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո տպագրվելիք Charlie Hebdo շաբաթաթերթի առաջին համարը թողարկվելու է նաև Թուրքիայում՝ թուրքերենով:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» պարբերականը, այն թողարկվելու է այսօր՝ հունվարի 14-ին:

 

Պարբերականն այսօր լույս է տեսնելու մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն, իտալերեն, թուրքերեն, արաբերեն, անգլերեն և իսպաներեն:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարիզում երկու ահաբեկիչներ կրակ էին բացել շաբաթաթերթի խմբագրությունում, ինչից հետո դիմել էին փախուստի: Ահաբեկչության հետևանքով սպանվել էր 12 մարդ՝ այդ թվում պարբերականի խմբագիրը: Ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածվող Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրները ոստիկանության կողմից ոչնչացվել էին դեպքից օրեր անց: