Ալբինոսներին փրկելու համար Տանզանիայում արգելել են հեքիմությունը
Տանզանիայի իշխանություններն ալբինոսների վրա հարձակումներին վերջ տալու համար որոշել են արգելել հեքիմությունը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ըստ քաղաքացիական ակտիվիստների տվյալների՝ անցած մի քանի տարում Տանզանիայում սպանվել է 70-ից ավելի ալբինոս:
Աղբյուրը մանրամասնում է, որ ալբինոսների վրա հարձակումները պայմանավորված են լայն տարածում գտած սնահավատությամբ, թե նման մարդկանց մարմնի մասերով պատրաստված թուրմը հաջողություն ու հարստություն է բերում:
Նշվում է, որ հեքիմության վերաբերյալ արգելքը սահմանվել է, երբ ՄԱԿ-ը վերջերս քննադատել է Տանզանիայի հյուսիս-արևմտյան հատվածում 4-ամյա ալբինոս աղջկա առևանգման դեպքը:










