77-ամյա չինացին նռնակ է նետել վարորդի վրա, երբ վերջինս հրաժարվել է կանգառում կանգնեցնել ավտոբուսը (տեսանյութ)

18:07 • 14.01.15

Չինաստանում 77-ամյա չինացի Վան Շիչաոն նռնակ է նետել վարորդի վրա՝ վրդովվելով նրանից, որ վերջինս չի կանգնեցրել տրանսպորտը իրեն անհրաժեշտ կանգառում, հաղորդում է vesti.ru-ն՝ հղում անելով Mirror-ին:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ագրեսիվ չինացին նռնակ նետում ավտոբուսի վարորդի վրա: Բարեբախտաբար, պայթուցիկ սարքը, որը թոշակառուն երկար տարիներ պահել է իր նկուղում, ընդամենը բռնկվել է, իսկ այնուհետև մասնատվել: Ավտոբուսում եղած մարդկանցից ոչ մեկ չի վիրավորվել:

Միջադեպից անմիջապես հետո հազիվ սթափված ուղևորները դուրս են հանել թոշակառուին և հանձնել են նրան ոստիկանությանը: Դատարանում Վան Շիչաոն հայտարարել է, որ վարորդն առաջին անգամ չէ, որ արհամարհում է իր խնդրանքները՝ կանգնել անհրաժեշտ կանգառում:

Նման առաջին դեպքից հետո նա որոշել է վրեժ լուծել վարորդից: