Կառավարությունը վաղը կհաստատի այն սահմանամերձ համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունը կազատվի հարկերից

21:36 • 14.01.15

Վաղը Կառավարության հաստատմանը կներկայացվի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողա¬տարածք¬¬ներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրա-կա¬նաց¬վող գործունեությունը ազատվում է հարկերից: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության որոշման նախագծից՝  ՀՀ չորս մարզերից ցանկում ընդգրկվել է 31 համայնք:

 

Դրանք են՝ Արարատի մարզից Երասխ համայնքը, Վայոց Ձորի մարզից՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի համայնքները, Գեղարքունիքի մարզից՝ Վահան համայնքը, Տավուշի մարզից՝ Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, (Իջևանի շրջան), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիր աղբյուր համայնքները:

 

Կառավարության որոշումը ուժի մեջ է մտնելու 2015թ-ի հունվարի 1-ից: