Ֆիլիպիններում Հռոմի պապի այցին ընդառաջ կալանավորների վանդակներում են փակել անօթևան երեխաներին` քողարկելու աղքատության մակարդակը (լուսանկարներ)
Ֆիլիպիններում ոստիկանները և պաշտոնյաները փողոցներից հարյուրավոր անօթևան տղաների ու աղջիկների են հավաքել ու փակել վանդակներում` կալանքի կենտրոնների չափահաս հանցագործների հետ:
Ինչպես գրում է Daily Mail-ը` այսպիսով Ֆիլիպինների իշխանությունները փորձել են առավել կոկիկ ու ներկայանալի տեսք հաղորդել աղքատությամբ տառապող մայրաքաղաքին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի` վաղը կայանալիք այցին ընդառաջ:
Խախտելով սեփական երկրի երեխաների պաշտպանության մասին օրենքները` վախվորած երեխաներին փակել են կալանքի կեղտոտ կենտրոններում, որտեղ նրանք քնում են բետոնե հատակին, նրանցից շատերը ծեծի են ենթարկվում մեծահասակ բանտարկյալների կողմից: Որոշ դեպքերում նրանք շղթայվում և սովի են մատնվում այդ կենտրոններում:
Ակնկալվում է, որ 6 մլն մարդ է այցելելու Մանիլայում Ֆրանցիսկոս պապի մատուցելիք բացօթյա պատարագին, որը հեռարձակվելու է համաշխարհային հեռուստալսարանի համար:
Daily Mail-ի թղթակցին հաջողվել է մուտք գործել կալանքի կենտրոն` նոբելյան մրցանակի դափնեկիր, իռլանդացի միսիոներ, Հայր Շեյ Կալենի ուղեկցությամբ, ով այնտեղից ազատել է 7 տարեկան մի տղայի և երեխաների ապաստարան տարել:

'





















