Բժիշկները փորձում են պարզել 10-ամսական կոլումբիացի աղջկա գիրության պատճառը, ով արդեն 20 կգ է կշռում (լուսանկարներ)
Կոլումբիացի փոքրիկ Խուանիտա Վալենտինա Էրնանդեսը դեռ 10 ամսական է և արդեն կշռում է 20 կգ:
Ինչպես գրում է Daily Mail-ը`աղջիկը ծնվել է նորմալ քաշով` 2.7 կգ, սակայն արագորեն սկսել է գիրանալ վեց շաբաթականում: Այժմ աղջիկը 20 կգ-ի շեմին է հասել և տարբեր բժշկական փորձաքննությունների է ենթարկվում` պարզելու համար քաշի կտրուկ ավելացման պատճառը:
Ինչպես հայտնել է Երեխաների աճի հիմնադրամի հովանավոր Թեմ Ֆրայը` 10 ամսական երեխան միջինում կշռում է 8.5 կգ: Նրա խոսքով` երեխայի քաշը կարող է տարբեր լինել` պայմանավորված նրա ազգային ծագմամբ, սակայն այս աղջկա դեպքում դա նշանակալի չէ, քանի որ երեխան չափազանց գերծանր է:
Խուանիտայի մոր` Սանդրա Ֆրանկոյի խոսքով` ինքը գաղափար անգամ չունի, թե ինչու է երեխան այդքան արագ գիրանում: Կնոջ պատմելով՝ 15 օրականում նա դեռ բավականին նիհար ու դալուկ էր:




'













