Ստամբուլում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 2 դաղստանցի է ձերբակալվել

08:51 • 14.01.15

Թուրքիայում 2 դաղստանցի է ձերբակալվել՝ Ստամբուլում ոստիկանական բաժանմունքում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով, գրում է Газета-ն։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունում ռումբ պայթեցրած կինը եղել է Ռուսաստանից։

 

Ինչպես հայտնում են թուրք իրավապահները՝ իրենց հաջողվել է ձերբակալել 3 կասկածյալի, որոնցից 2-ը Դաղստանից են։