Սաակաշվիլիի ընկերն Ուկրաինայում փոխնախարար է դարձել
Թբիլիսիի Իլիայի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Վրաստանի կառավարության նախկին անդամ Գիա Գեցաձեն զբաղեցրել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարարի պաշտոնը, տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը:
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Իմ ընկեր Գիա Գեցաձեն նշանակվել է Ուկրաինայի նախարարի առաջին տեղակալ: Նա այդ բարձրաստիճան պաշտոնին նշանակվելուց առաջ բարձր պաշտոններ է զբաղեցրել իմ կառավարության կազմում»,-ասել է Սաակաշվիլին:
Գեցաձեն Սաակաշվիլիի նախկին թիմակիցներից երրորդն է, ով բարձր պաշտոն է ստանում Ուկրաինայի կառավարության կազմում:










